вторник, 27 января 2015 г.

                              Պտտահողմ (տորնադո)

    Պտտահողմերը մթնոլորտային երևույթներ են,որոնք առաջանում են մթնոլորտում էներգիայի մեծ քանակի անկայուն կուտակումների դեպքում:
   Պտտահողմերը հիմնականում ունեն նեղ ձագարի տեսք, գետնին մոտ մասում գոյացած աղբի ամպով, հաճախ տորնադոները շրջապատված են լինում ջրի կաթիլների և ավազի ծածկույթով, որոնց պատճառով դժվարանում է տորնադոի հայտնաբերումը: Ձագարի ներսում օդը իջնում էիսկ դրսում բարձրանումարագ պտտվելովխիստ նոսր օդի ոլորտ է ձևավորվումՆոսրացումն այնքան զգալի է, որ հաճախ շենքերը չդիմանալով նման ճնշումային փոփոխությանը պայթում են ներսիցԱյս երևույթը մեծացնում է փոթորկի ավերիչ հատկությունը: Հաճախակի պտտահողմեր նկատվում են ԱՄՆ-ում և Ավստրալիայում:

Պտտահղմը ունի ձագարի տեսք: Ձագարում օդի շարժման արագությունը գերազանցում է 18մ/վորոշ դեպքերում հասնում 360 մ/վՁագարըշարժվում է ամպի հետորից առաջացել է:Այս շաժման արագությունը կարող է հասնել մի քանի տասնյակ կմ/ժ:

   Ամենաերկար տևած պտտահողմը համարվում է Մայիսի 26-ին 7 ժամ 20 րոպեում ԱՄՆ-ում 500 կմ անցած Մետտունյան տորնադոն, որը խլեց 110 կյանք:
         
   Պտտահողմը բնական աղետ է, այն հայտնաբերելն ու կանխատեսելը շատ դժվար է, այդ պատճառով և դժվար է պայքարել դրա դեմ: Այժմ գիտնականները փորձում են պտտահողմերի դեմ պայքարելու միջոց գտնել, այդ ուղղությամբ որոշ հաջողությունների է հասել ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, Նյու-Յորկյան գիտությունների ակադեմիայի անդամ Սերգեյ Բաուտինը:
                                                 
  Բնությանը հասցրած վնասը սահմանափակվում է արմատախիլ արված ծառերով և զոհված կենդանիներով, բացի այդ պտտահողմերը նկատվում են հիմնականում ԱՄՆ-ում և Ավստրալիայում, այդ պատճառով բնությանը հասցված վնասը պտտահողմերի կողմից մեծ չէ:

Комментариев нет:

Отправить комментарий