Մթնոլորտ
Տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց, հին ժամանակներից
մթնոլորտը կրել է մեծ փոթոխություններ, այդ փոփոխությունները հիմնականում բացասական
են: Քսանմեկերորդ դարում այն գտնվում է ծանր վիճակում, գործարանների և ավտոմեքենաների
հսկայական քանակի արտանետումների պատճառով մթնոլորտում կուտակվել են ջերմոցային գազերը,
որոնք էլ նպաստում են գլոբալ տաքացմանը, թերայրված մնացորդները ընկնելով մթնոլորտ`
խափանում են կենդանական և բուսական աշխարհի բնականոն աշխատանքը, դժվարացնում մարդկանց
շնչառությունը, հանգեցնում թոքերի քաղցկեղի: Խիստ
վնասվել է օզոնային շերտը, որը կլանում է օրգանական աշխարհի համար մահացու ուլտրամանուշակագույն
ճառագայթները:
Մթնոլորտի աղտոտումը հիմնականում ազդում է շնչառական
համակարգերի վրա, թերայրման պատճառով արտանետում են շմոլ գազ(CO), որը թոքերից շնչառության միջոցով անցնելով
արյան մեջ, ամուր միանում է արյան կարմիր գնդիկների(էրիթրոցիտների) հետ և խոչընդոտում թթվածնի շրջապտույտին, այդ գազը մեծ քանակով
շնչելու դեպքում օրգանիզմը չի կարողանում յուրացնել թթվածին և խեխդամահ լինում: Այդպիսի
դեպքերը ավելի հաճախ են հրդեհների դեպքում:
Մթնոլորտը աղտոտումից
պահպանելու համար պետք է արտադրվեն միայն էլեկտրոմոբիլներ, ջրածնային ավտոմեքենաներ
և այլ էկոլոգիապես մաքուր տրանսպորտի միջոցներ, կասեցվեն նավթամթերքների այրումը:
Комментариев нет:
Отправить комментарий