вторник, 27 января 2015 г.

              Իմ մասնագիտական կողմնորոշումը

Ես դեռ լիարժեք չեմ կողմնորոշվել իմ մասնագիտության հարցում, սակայն գիտեմ որ այն պատկանելու է բնագիտական ճյուղի, քանի որ ինձ դեռ փոքրուց հետաքրքրել է ամեն ինչ, ինչ շրջապատում է մեզ` բնությունը, նյութերը, նրանց ինչից լինելը, երկինքը, տիեզերքը, ամենատարբեր ֆիզիկական երևույթները և այլ շատ բաներ:
  Երբ չորս տարեկան էի, հավատացած էի որ լինելու եմ քիմիկոս, ինձ աննկարագրելի հաճույք էր պատճառում, ձեռքիս տակ ընկած նյութերը միմյանց խառնելը, մի նոր բան ստանալու նպատակով:
  Դպրոցի երրորդ դասարանում ես ընդունվեցի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց, որտեղ և իմ հայացողությունները փոխվեցին: Կիթառի բաժինը ավարտելուց հետո մասնագիտությունս կապում եմ երաժշտության հետ, ցանկանում եմ սեփական ռոք-խումբը ունենալ: Հասկանալով, որ դա լիարժեք մասնագիտություն չէ, պլանավորում եմ սովորել ֆիզիկա-մաթեմատիկական, կամ ֆիզիկա-քիմիական ուղղությամբ, և ստանալ համապատասխան մասնագիտություն, որից հետո նոր սկսել երաժշտական կարիերան:

  Բնագիտական մասնգիտության պահանջարկը ՀՀ-ում այդքան էլ մեծ չէ (չհաշված բժիշկներին և ծրագրավորողներին), իսկ ռոք-խմբերի պահանջարկ կա ամբողջ աշխարհում՝ կախված բնակչությունից:

Комментариев нет:

Отправить комментарий