среда, 7 октября 2015 г.

Սևի ետևում

   Գրողը տանի, քանի տարի է արդեն ես ընկնում եմ, գուցե տասնյ՞ակ, հաշիվը կորցրել եմ, չնայած ի՞նչ տարբերություն, այստեղ ժամանակ գոյություն չունի, անմիտ կլինի հաշվել այն, ինչ ուղղակի գոյություն չունի: Լավ, չեմ կարծում, որ լավագույն նոտաից սկսեցի առաջին խոսքերս, այո ես նոր եմ սկսում խոսել: Այն պահից երբ ես լքեցի նախկինում հարազատ թվացող մոլորակս, երբ սայթաքեցի ու դուրս նետվեցի այդ անիծյալ հետ հաշվարկ կատարող հրե գնդից, սկսվեց ազատ անկումը սևի մեջ, այն սևի, որի հասկացությունը դեռևս անբացահայտ է մնում բոլոր Երկրացիների համար: Սկսվեց ամենաիսկական և իրական մխջավանջը:
   Հետաքրքիր արարածներ են Երկրացիները, նրանք սիրում են խոսել, խոսել, խոսել, միայն խոսել: Թվում էր թե այստեղ կհանդիպեմ շատ դժգոհ Երկրացիների, որոնք ամբողջ կյանք միայն բողոքում էին իրենց մոլորակից: Պարզվեց, որ միայն իմ մոտ ստացվեց լքել մոլորակը. արժեր համակերպվել այն մտքի հետ, որ մինչև վերջ միայնակ կմնամ, սևը կլինի մշտական ուղեկիցս և ամեն հարմար պահի ուժեղ հարվածով մի մասնիկ կպոկի հոգուցս ու ագահաբար կխժռի, մինչև ամբողջովին չկլանի իր սև էության մեջ: Եվ այպես շարունակվեց շատ երկար, համենայն դեպս հասկանում եմ որ իրականում ոչինչ չէր շարունակվել, ժամանակը իմ մեջ էր ապրում, միակ բանը որ սևը ի զօրու չէր կորզել, ամենատաքը տականքը որ մնացել էր մեջս՝ ժամանակը: Միաժամանակ և ջերմացնում, և անչափ ցավ էր պատճառում, անիմաստ և դատարկ հույսեր նվիրում, որոնք անվերջ ապրեցնում էին, րոպե առ րոպե, նվիրելով տարիներ, տասնյակ տարիներ պարորված զազրելի սևով որին անհնար էր սովորել:
   Սովորելով խոսել, ես սկսեցի ներկել ժամանակի տված սև դատարկությունը անիմաստ մտքերով, ինչպես առհասարակ Երկրի վրա են անում, դա օգնում էր չենթարկվել սևին և ամեն անգամ գոյատևել նախորդից փոքր-ինչ ավելի երկար: Միակ միտքը որ պտտվում էր ըը.. ֆիզիկապես գոյություն չունեի, այդ պատճառով չգիտեմ թե որտեղ էր պտտվում, երազում էի հանդիպել ինձ պես հարազատ մոլորակը փնտրող մեկին:
   Արտասովոր ուժեղ հարված ցնցեց ինձ, վախը պարուրեց հոգիս, սևը վերջնականապես հաղթեց, կորեցին ամեն տեսակ զգալու հատկությունները, ամեն ինչ մթնեց:
   Կարմիր բիծ նշմարվեց և անհետացավ: Հետո կրկին նույնը, աննկարագրելի գեղեցկություն Կարմիր բիծը գնալով մեծանում էր: Հավատս չի գալիս, սկսեցի տեսնել:
   -Ով ես դու, ես գիտեի, թե միայնակ եմ այստեղ, - հարցրի ես:
   -Ես ընկնում էի, շնորհակալ եմ որ բռնեցիր ինձ, - լսվեց կարմիրի ներսից:
   -Պարզ է, դու ել ես իմ պես կորցրել մոլորակդ: Ինչպե՞ս դիմեմ քեզ, ո՞վ ես դու:
   -Կարմի՛ր, ինչ կարմիր ես..
   -Ես քեզ կապույտ եմ տեսնում, գիտես, դա մեր գույնն է, մեր հոգու գույնը, դրանք երբեք չեն կրկնվում, միայն այստեղ են անդ գույները երևում:
   -Ուրեմն ես կապույտը կլինեմ..
   -Ուհու, կապույտը.. Նկատեցի՞ր:
  -Ի՞նչը
  -Սկսեցինք արագ ընկնել:
  -Լավ բան եմ զգում, շատ լավ բան, չեմ կարծում որ, որ պատահական ընկար վրաս, կարմի՛ր: Մոտ ենք մեր նպատակին:
   -Իսկ հիմա շուրջդ նայիր, և գտիր քո մոլորակը:
 Սևը սկսեց պակասել, նա պարտված էր, հեռվում բացվեց տիեզերական գեղեցկություն, տրիլլիոնավոր աստղերի պայլը կայրեր մեզ եթե մարդկային մարմնով հայտնվեինք այնտեղ, այն ինչ տեսնում էինք, աննկարագրելի էր:
   -Պետք է բաժանվե՞նք, ես գտա իմ մոլորակը:
   -Ցույց տուր:
   -Սա է:
   - …
   -Ի՞նչ պատահեց, կարմիր:
   -Սա իմ մոլորակն է, այստեղից էի ընկել ուղիղ 385 տարի առաջ.. Նայիր ինչպես է սևացել առանց ինձ:
   -Ինչպե՞ս թե քո մոլորակը: Ամեն հոգի մի մոլորակի տեր պետք է լինի ի սկզբանե:
   -Բացառություններ կան..
   -Վերջ, ես համոզված եմ որ սա իմ մոլորակն է, երկուսով կկենդանացնենք այն:
  -Խոսք տուր, որ երբեք այն չենք լքի, երբեք:
  -Խոստանում եմ:

  -Երբ հասնենք, ամեն ինչ այլ է լինելու, այնտեղ կխոսենք: Եթե իրոք համամոլորակեցի ենք, կհիշենք իրար, բռնվիր ինձնից, ընկնում ենք:

пятница, 15 мая 2015 г.

Շողում էր անվերջ
Երկինքն այն անպաշտպան,
Որտեղ աստղերը 
Կարմիր ճառագայթներով 
Լցնում էին խռով իմ հոգին:

суббота, 28 февраля 2015 г.

                           Խաչակրաց արշավանքներ.

 
 
1095թ. Ֆրանսիայի Կլերմոն քաղաքում Ուրբանոս 2-րդ պապը հավատացյալներին կոչ արեց ազատագրելու Երուսաղեմը և անհավատներից փրկելու Հիսուս Քրիստոսի գերեզմանը: Պապի ոգեշնչումը խոր տպավորություն թողեց: Բոլորը բացականչեցին . <<Այսպես է ուզում Աստված>>: Նրանք անմիջապես սկսեցին խաչեր կտրել և կարել հագուստներին: Այստեղից էլ առաջացել է արշավանքների մասնակիցների անվանումը` խաչակիրներ:
    Արշավանքների նպատակը Պաղեստինում գտնվող քրիստոնեական սրբավայրերի ազատագրումն էր մուսուլմաններից: Ահա թե ինչու խաչակրաց արշավանքները ստացան կրոնական պատերազմների բնույթ: Իրականում դրանց կազմակերպիչներին գրավում էին Արևելքի երկրների հարստությունները, իսկ պապը ցանկանում էր կաթոլիկություն տարածել Արևելքում:
   
  Առաջին Խաչակրաց արշավանքը
  Այն սկսվեց 1096 թվականին: Գարնանը ճանապարհ ընկան գյուղացիներից կազմված ջոկատները: Երբ նրանք հասան Կ. Պոլիս, 50 հազարից կենդանի էր մնացել մնացել ընդհամենը 20 հազար մարդ: Չսպասելով ասպետների ժամանմանը` նրանք անցան Բոսֆորի նեղուցը և շարժվեցին դեպի Սուրբ երկիր: Սակայն Նիկիա քաղաքի մոտ սելջուկները ջախջախեցին գյուղացիական ջոկատներին: Փրկվեց միայն 3 հազար մարդ:
1096թ. դեկտեմբերին Կ. Պոլիս հասան ասպետական ջոկատները: Նրանք շուտով բյուզանդացիների հետ սելջուկներից գրավեցին Նիկիան: Այնուհետև սկսվեց երկարատև ռազմերթը դեպի Ասորիք և Պաղեստին: Կիլիկիայով անցնելիս նրանց մեծ օգնություն ցույց տվեցին տեղի հայերը: Խաչակիրների առաջնորդներից մեկը ` Բալդուինը, խաբեությամբ մտավ Եդեսիա քաղաք: Նա դավադրաբար սպանեց այնտեղի կառավարիչ հայազգի Թորոս Կյուրապաղատին: Այսպես Բալդուինը ստեղծեց առաջին խաչակրաց պետությունը` Եդեսիայի կոմսությունը:
    1098թ. խաչակիրները գրավեցին Անտիոք քաղաքը, որտեղ ստեղծվեց Անտիոքի դքսությունը:
    1099թ. նրանք գրավեցին Երուսաղեմը:
    Խաչակիրները գրաված տարածքներում ստեղծեցին Երուսաղեմի թագավորությունը: Առաջին թագավոր ընտրվեց Գոթֆրիդ Բուլյոնցին: Երուսաղեմի թագավորության մեջ մտնում էին Անտիոքի դքսությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները:
    Թագավորության տարածքը բաժանվեց բարոնությունների: Սրանք էլ իրենց հերթին բաժանվում էին ասպետական ավատների: Ավատ ստացած ասպետները պարտավոր էին ռազմական ծառայություն կատարել : Եթե Եվրոպայում ասպետները տարեկան 40 օր էին զինվորական ծառայություն կատարում, ապա այստեղ` ամբողջ տարին, քանի որ խաչակիրները մշտական պատերազմների մեջ էին:
    Երուսաղեմի թագավորությանը հարավից սպառնում էր Եգիպտոսի սուլթալությունը, իսկ արևելքից` սելջուկները: Պետության պաշտպանության նպատակով հիմնվեցին հոգևոր-ասպետական միաբանություններ: Նրա անդամները միաժամանակ վանականներ էին և ասպետներ: Նրանք երդվում էին չամուսնանալ, լինել չքավոր և զբաղվել կաթոլիկություն տարածելով, ինչպես նաև մարտնչել անհավատների դեմ:
    Առաջին միաբանությունը կոչվում էր Հիվանդախնամների միաբանություն: Ամենաազդեցիկը Տաճարականների միաբանությունն էր: 12-րդ դ. Գերմանացիները հիմնեցին Տևտոնական միաբանությունը: Միաբանությունները զգալի դեր խաղացին Սուրբ երկրի պաշտպանության գործում:

Երկրորդ Խաչակրաց արշավանքը.
   Խաչակրաց երկրորդ արշավանքը գլխավորեցին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 7-րդը և Գերմանիայի թագավոր Կոնրադ 3-րդը: Այն տևեց 1147-1148թթ., սակայն Դամասկոսը գրավելու նրանց ծրագիրը անհաջողության մատնվեց:

   Խաչակրաց արշավանքը անակնկալ էր մուսուլմանների համար: Շուտով նրանք ուշքի եկան և 1144թ. գրավեցին Եդեսիան: Խաչակիրների դրությունը հատկապես ծանրացավ, երբ Եգիպտոսում իշխանության եկավ Սալահ ադ Դինը(Սալադին):
Սալադինի պապը ծնվել էր Հայաստանում: Հետագայում ընտանիքով տեղափոխվում է Իրաք: դառնալով Եգիպտոսի կառավարիչ` Սալադինը կարճ ժամանակամիջոցում գրավում է Ասորիքը և Միջագետքի մի մասը: Նա որոշում է Խաչակիրներից հետ գրավել Երուսաղեմը, քանի որ մուսուլմանները ևս այն համարում էին իրենց սուրբ քաղաք:
   1187թ. Սալադինը պաշարեց Տիբերիա քաղաքը, այնուհետև պարտության մատնեց Երուսաղեմի թագավորությանը: Թագավորը և տաճարականների մեծ մագիստրոսը գերի ընկան: Նույն թվականին Սալադինը գրավեց Երուսաղեմը: Նրա կառավարման ժամանակաշրջանում Եգիպտոսը վերածվեց հզոր պետության: Այն սկսեց պայքարել խաչակիրների տիրապետության տակ մնացած տարածքները հետ գրավելու համար: Հետագայում Սալադինը արշավանք կազմակերպեց դեպի Կիլիկյան Հայաստան: Կիլիկիա մեկնելու ճանապարհին, նա մահացավ:

   Խաչակրաց երրորդ արշավանքը.
   Երուսաղեմի անկման լուրը ցնցեց քրիստոնյա Եվրոպան: Եվրոպացիները նախապատրաստեցին նոր արշավանք: Պապի նախաձեռնությամբ այն գլխավորեցին գերմանացի կայսր Ֆրիդրիխ 1-ին Բարբարոսան, անգլիացի թագավոր Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը և ֆրանսիացի թագավոր Ֆիլիպ 2-րդ Օգոստոսը:
Ահա այսպես 1198թ. սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը: Հենց սկզբից այն անհաջող սկսվեց: 1190թ. Կիլիկիայի գետերից մեկում Ֆրիդրիխը խեղդվեց: Գերմանական խաչակիրները վերադարձան իրենց հայրենիք:
    Ժամանելով Սուրբ երկիր` Ֆիլիպը պաշարեց Ակրա քաղաքը: Շուտով նրան միացավ Ռիչարդը: Խաչակիրները գրավեցին Ակրան, որը դարձավ Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը: Շուտով պատրվակ բռնելով վատառողջությունը, վախկոտ արքա Ֆիլիպը վերադարձավ Ֆրանսիա: Մնալով միայնակ` Ռիչարդը ստիպված եղավ Սալադինի հետ 1192թ. հաշտության պայմանագիր կնքել: Նույն որոշմանը հանգեց նաև ինքը Սալադինը, քանի որ Ռիչարդը եգիպտացիներին խայտառակ պարտության մատնեց Ակրա քաղաքի մոտ: Եվրոպացի ուխտավորները հնարավորություն ստացան ազատորեն այցելել սուրբ վայրեր:
Ռիչարդը օժտված էր ռազմական տաղանդով և առասպելական քաջությամբ: Սակայն բնավորությամբ անհավասարակշիռ էր: Պատահական չէ, որ ժամանակակիցները նրան անվանում են <<մեծ մանուկ>>: Ճանապարհին նա Բյուզանդիայից խլեց Կիպրոս կղզին: Այստեղ ևս հիմնվեց Խաչակրաց պետություն` Կիպրոսի թագավորություն: Այն դարձավ խաչակիրների ամենաերկար գոյատևած  պետությունը Արևելքում: Հետագայում այն գրավեցին թուրք օսմանները:
   Ռիչարդը այլևս Արևելք չարշավեց, սակայն նրա հիշատակը և տարածած սարսափը այստեղ երկար պահպանվեց երկար ժամանակ: Արաբ մայրերը լաց լինող երեխային հանգստացնելու համար ասում էին. <<Լաց մի՛ լինիր, լռի՛ր, թե չէ Մալիք Ռիդը (Ռիչարդ թագավոր) կգա և քեզ կպատժի>>:

   Խաչակրաց չորրորդ արշավանքը.
   Երեք արքաների արշավանքից հետո խաչակրաց շարժումն անկում ապրեց: Շարժման հեղինակությանը մեծ հարված հասցրեց 1204թ. խաչակրաց չորրորդ շարժումը: Դրա մասնակիցները վորոշել էին գնալ Սուրբ երկիր Վենետիկյան նավերով: Բայց Վենետիկը որոշեց խաչակիրներին տանել ոչ թե Մերձավոր Արևելք, այլ իր դարավոր թշնամու` Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիս: Խաչակիրները գրավեցին և երեք օր շարունակ կողոպտեցին քաղաքը: Այս նենգ քայլով Վենետիկը հաղթեց իր տնտեսական մրցակցին:

   Խաչակրաց հինգերորդ արշավանքը.
   Հունգարական և Ավստրիական խաչակիրները, որոնք խաչակրաց հինգերորդ արշավանքի մասնակիցներն էին, քաջաբար կռվեցին Սիրիայում և Պաղեստինում, բայց վերջնական արդյունքում ստիպված եղան լքել Մերձավոր Արևելքը:
  
   Խաչակրաց վեցերորդ արշավանքը.
   Խաչակրաց վեցերորդ արշավանքը կազմակերպեց եկեղեցուց հեռացված, Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդ Հոհենշտաուֆենը 1228թ.: Ռազմական գործողությունների փոխարեն նա Եգիպտոսի սուլթանի հետ համաձայնագիր կնքեց: Երուսաղեմը, Նազարեթը և Բեթղեհեմը ժամանակավորապես վերադարձվեցին քրիստոնյաներին, բայց 1244թ. մուսուլմանները վերջնականապես տիրացան Երուսաղեմին:

  Խաչակրաց մնացյալ արշավանքները.
   Խաչակրաց յոթերորդ և ութերորդ արշավանքները կազմակերպեց Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 9-րդ Սուրբը: 7-րդ արշավանքի ժամանակ նա գերվեց Եգիպտոսի սուլթանի կողմից և մեծ փրկագնի դիմաց ազատ արձակվեց: Անհաջողությունը չհուսահատեց նրա հոգին և արքան կազմակերպեց 8-րդ արշավանքը, բայց նա մահացավ ժանտախտից Թունիսում, արշավանքի ժամանակ: Նա աչքի էր ընկնում կրոնասիրությամբ, որի համար էլ ստացավ <<Սուրբ>> անունը:
   1291թ. մուսուլմանները գրավեցին խաչկիրների վերջին հենակետ Ակրան: Խաչակիրների ստեղծած տերությունը վերացավ:
   Խաչակրաց արշավանքները չհասան իրենց անմիջական նպատակներին: Նրանք դարձան տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ և Արևելքում, և Արևմուտքում: Արշավանքների ընթացքում ավերվեցին և կործանվեցին բազմաթիվ արժեքներ: Ամենից շատ տուժեց Կոստանդնուպոլիսը:

  Սակայն Խաչակրաց արշավանքներն ունեցան նաև դրական հետևանքներ: Եվրոպացիները մոտիկից ծանոթացան արևելյան մշակույթին: Նրանք մշակութային շատ արժեքներ տեղափոխեցին Եվրոպա: Եվրոպացիները Արևելքում սովորեցին ավելի լավ նավեր պատրաստել, ճշգրիտ քարտեզներ գծել, օգտագործել մագնիսական կողմնացույցեր, կառուցել ամրոցներ: Արշավանքների հետևանքով Արևմուտք-Արևելք փոխհարաբերությունները սերտացան և հետագայում զարգացան:
                                Հայկական հարց

   ԽՍՀՄ-ի փլուզումից ու Հայաստանի անկախացումից հետո երկրում բարձրացան հարցեր, որոնց հետապնդման հնարավորությանը հայ ժողովուրդը երկար էր սպասել: Մասնավորապես Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, որով մինչ մեր երկրի անկախացումը հիմնականում միայն Սփյուռքի կառույցներն էին զբաղվում, պիտի դառնար արդեն պետություն ունեցող ազգի գերխնդիրներից մեկը:

   Սակայն հանրապետության առաջին իշխանությունները փորձեցին շրջանցել այս հարցը, չտեսնելու տալ: ՀՀՇ-ական իշխանությունը թեև պարզորոշ հայտարարում էր, թե հայ դատն ու ցեղասպանության ճանաչման խնդիրը չի մտնում երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ, այնուհանդերձ թուրքական պետության ղեկավարները թշնամական կոշտ դիրքորոշում բռնեցին, փակեցին սահմաններն ու ամեն կերպ աջակցում էին Ադրբեջանին: Երկրում ամեն ինչ վերանվանվում էր ազգային, կամ համազգային անուններով:
   ՀՀ իշխանությունների այս դիրքորոշումը պառակտում էր նաև ազգը և սեպ խրում Հայաստանի ու Սփյուռքի միջև: Վաղուց ժամանակն էր հայտարարել, որ հայ ժողովուրդը ոչ մեկից բարեկամություն, կամ հարևանություն չի մուրալու, որ տեր է կանգնելու թե իր ցավին, թե ժառանգություն ստացած հայկական հարցի լուծմանը: Եվ դա արեց Ռոբերտ Քոչարյանը` 1998 թվականի ընտրություններից հետո, ստանձնելով երկրի բարձրագույն իշխանությունը: Դեռ նախընտրական իր ծրագրերում նա հայտարարում էր, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը դառնալու է երկրի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը: Պատահական չէր, որ Հայկական հարցի ու Հայ դատի նվիրյալ կազմակերպության` ՀՅԴ գործունեությունը արգելվել էր, իսկ նրա ղեկավարները հայտնվել էին բանտերում:
  Նախագահ Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակի շուրջ համախմբել ոչ միայն Դաշնակցության, այլ նաև` Սփյուռքի ամենատարբեր կազմակերպությունների ուժերը: Ի վերջո, ինչպես նախագահ Քոչարյանն էր հայտարարում, Ցեղասպանության ճանաչման հարցը միայն բարոյական խնդիր չէ: Այն ազգային անվտանգության հարց է, որովհետև միայն ճանաչման պարագայում կարող ենք վստահ լինել, որ Թուրքիան հրաժարվել է իր թշնամական վերաբերմունքից: Բացի այդ, Հայոց Ցեղասպանության փաստի ընդունումը կվկայի, որ Ղարաբաղի հայության անվտանգությունը չի կարելի ապահովել որևէ կարգավիճակով այն Ադրբեջանի կազմում թողնելով: Միջազգային ամբիոններից Հայաստանի Հանրապետության նախագահը առաջին անգամ մեր պետության նոր դիրքորոշման մասին հայտարարեց ընտրվելուց հաշված ամիսներ անց, 1998 թվականի սեպտեմբերի 25-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 53-րդ նստաշրջանում: Արդյունքները երկար սպասեցնել չտվեցին:
    Փաստը Հայոց Ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրների կտրուկ ավելացումն էր: Հայոց հարցի անսասան հետապնդումով Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն հպարտ կեցվածք էր ընդունում, այլ համաշխարհային քաղաքականության մեջ իր դերակատարումն ու կշիռն ունեցող գործոն էր դառնում:

   Հայկական հարցի տիպաբանումը. Իմ կարծիքը
   2015թ. լրանում է ցեղասպանության հարյուրամյակը և այն դեռ լուծված չէ: Չնայաց նրան, որ բազմաթիվ երկրներ ներկայումս ընդունել են Մեծ Եղեռնը, հայկական հարցը դեռ երկար ժամանակ, գուցե և երբեք չի լուծվի, քանի որ շատ պետություններ ավելի նպատակահարմար են համարում չխախտել, կամ ավելի սերտացնել դիվանագիտական կապերը Թուրքիայի հետ: Օրինակ ԱՄՆ-ը, որից մենք սպասում ենք ցեղասպանության ընդունում, ամբողջովին չի ընդունի ցեղասպանությունը, քանի որ Թուրքիան իր դաշնակիցն է և ավելի նախընտրելի է դիվանագիտական կապերը սերտացնել նրա հետ: Ցեղասպանության ժխտումը հարմար առիթ կարող է հանդիսանալ: Բացի այդ Հայաստանը համեմատած Թուրքիայի հետ ավելի թույլ է զարգացած, չունի նավթ, գազ, տնտեսական առումով երկրներին ավելի նպատակահարմար է մնալ լավ դիվանագիտական հարաբերությունների մեջ Թուրքիայի հետ:

   Հայկական հարցի լուծում ասելով ես պատկերացնում եմ Մեծ Եղեռնի ընդունում Թուրքիայի կողմից և արյան գնի հատուցում, ԼՂՀ-ի անկախության ճանաչումը աշխարհում, պետության դերի բարձրացումը երկրի ներսում: Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանին նախկինում պատկանող հողերին, ապա իմ կարծիքով Թուրքիան հատուկ ծրագրերի միջոցով (ցեղասպանություն, հայերի զանգվածային տեղահանումներ, մշակութային կոթողների ավերում) կարողացավ անվերադարձ խլել հայերից իրենց իսկ հողերը:

                            Հարուկի Մուրակամի

 Հարուկի Մուրակամին ծնվել է 1949թ.-ին Կիոտոում՝ դասական փիլիսոփայության դասախոսի ընտանիքում: Մուրակամիի պապիկը բուդդայական առաջնորդ էր և մի փոքր տաճար էր ղեկավարում: Հայրը դպրոցում ճապոներեն և գրականություն էր դասավանդում, իսկ ազատ ժամանակ զբաղվում էր բուդդայական լուսավորությամբ:  1950թ.-ին Մուրակամիի ընտանիքը տեղափոխվում է քաղաք Ասիա: 1971թ.-ին Մուրակամին ամուսնանում է իր համադասարանցու՝ Յոկոյի հետ: Ում հետ ապրում է մինչ օրս, երեխաներ չունի: 1974թ.-ին բացում է իր ջազ բարը՝ Տոկիոյում: 1977թ.-ին իր բառը  տեղափոխվում է և ինքն էլ տեղափոխվում է ապրելու Սենդագայա: 1978թ.-ի ապրիլին բեյսբոլի խաղի ժամանակ հանկարծ հասկանում է, որ կարող է գիրք գրել: Մինչ օրս էլ Մուրակամին չի կարողանում բացատրել, թե ինչու, նա ասում է. «Ես պարզապես հասկացա դա և վերջ»: Մուրակամին ավելի ու ավելի հաճախ էր մնում բառի փակվելուց հետո և ամբողջ գիշեր գրում էր ինքնահոս գրիչով՝ հասարակ թղթի վրա: 1979թ.-ին հրատարակվում է  «Առնետի եռերգություն» առաջին մասը` «Լսիր քամու ձայնը» պատմությունը, որի համար Մուրակամին ստանում է մի շարք գրական մրցանակներ: Արդեն տարվա վերջին Մուրակամիի առաջին պատմությունը վաճառվել եր 150000-ից ավել օրինակով: 1980թ.-ին  հրատարկվում է «Առնետի եռերգություն»-ի երկրորդ մասը` «Պինբոլ 1973»: 1981թ.-ին Մուրակամին վաճառում է իր բառը ղեկավարելու լիցենզիան և դառնում է պրոֆեսիոնալ  գրող: 1982թ.-ին նա վերջացնում է իր առաջին վեպը՝ հրատարակելով դրա վերջին երրորդ մասը «Ոչխարների որս» անվանմամբ: Նույն տարում դրա համար ստանում է մրցանակ: 1985թ.-ին հրատարակում է  «Հրաշքների աշխարհ առանց արգելանքի և աշխարհի վերջը» վեպը: Նույն տարում ստանում է մրցանակ: 1986թ.-ին Մուրակամին կնոջ հետ մեկնում է Իտալիա, ապա Հունաստան: Ճանապարհորդում է Էգեյան ծովի մի քանի կղզիներով: Նրա ստեղծագործական կյանքը շատ բուռն էր ընթանում և մինչ օրս լույս են տեսնում մի շարք ստեղծագործություններ: 2001 թ.-ի հունվարի տեղափոխվում է Օիսո նահանգ՝ իր ծովափնյա տնակում ապրելու: Որտեղ ապրում է մինչ օրսՄուրակամիի մի շարք ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, 1980-2010թթ.-ի ընթացքում: