четверг, 7 апреля 2016 г.

Առաջադրանք հայոց լեզվից


                                       Հայոց լեզու
                                  Շտեմարան
                                                                   (I)
Շարահյուսություն (էջ 86)
1. Ընդգծվածներից ո՞րը նախադասություն չէ:
 2) Իմ գիշերը՝ լիքն աստղերով:
2. Ո՞ր նախադասությունն է պարզ:
 3) Ինչպե՞ս է կողոպտված այս գյուղում փրկվել այս երինջը:
3. Ո՞ր նախադասությունն է պարզ ընդարձակ:
 3) Խոսակցությունը կարծես հաճելի էր նրան:
4. Ո՞ր նախադասությունն է բարդ:
 3) Մի թագավոր սովորություն ուներ ժողովրդի մեջ ծպտված շրջելու՝ իմանալու համար ժողովրդի իր մասին ունեցած կարծիքը:
5. Ո՞ր նախադասությունն է բարդ:
 3) Ասում են ուռին աղջիկ էր ինձ պես:
6. Նախադասություններից քանի՞սն են բարդ:
 2) Մեկը:
7. Նախադասություններից քանի՞սն են բարդ:
 3) Ոչ մեկը:

14. Ընդգծվածներից ո՞րն է միակազմ նախադասություն:
 2. Դեպի ուր…
15. Որ նախադասությունը միակազմ չէ:
 4) Աշխատանքից հոգնեցին:
16. Ո՞ր տարբերակում միակազմ նախադասություն չկա:
 2) Կյանքս թեթև, տանուլ տված
      Գրազ եղավ, անց կացավ:
17. Ո՞րն է անենթակա նախադասություն:
 1) Քայլե՜լ ու քայլե՜լ, թափառե՜լ մենակ աշխարհի փոշոտ ճանապարհներին….
18. Ո՞րն է անենթակա նախադասություն:
 2) Ինձ հառաչել չթողին,
     Էլ ու՞ր մնաց շառաչել:

понедельник, 4 апреля 2016 г.

Մտքեր

                                          Ժամանակի խաբկանքը

   Ժամանակ... Սովորական բառ, որը ամեն սովորական օր լսվում է հարյուրավոր սովորական մարդկանց սովորական բերաններից: Հետաքրքիր արարածներ են մարդիկ, նրանք օգտագործում են երևույթների անվանումներ, և նույնիսկ պատկերացում չունեն այն մասին, ինչ տաքնված է այդ անվան պիտակի ետևում: Ժամանակը հրաշալի երևույթ է, այն կարելի է պատկերացնել ամենատարբեր ձևերով, եթե ինչ-որ մեկին իհարկե հետաքրքիր է այն պատկերացնել, փոքրուց պաշտել եմ ամեն ինչ պատկերացնել: 
   Վերջին մտքերս ժամանակի վերաբերյալ շատ մութ ու խառն էին: Ըստ իս մարդիկ այս իրականության մեջ ապրում են բացառապես խաբկանքի մեջ, և ժամանակը խաբկանքի մի մասն է, այն ամենը ինչ զգում ենք, տեսնում ենք, ապրում ենք, գոյություն է ունեցել մի ակնթարթում, որից հետո մարդկանց գիտակցությունը կամ հոգին, անվանեք ինչպես ուզում եք, սկսում է ընկալել, իր մեջ ստեղծելով կատարված իրադարձությունների հաջորդական փունջը՝ կյանքը: Ամեն մարդ յուրովի է ընկալում ժամանակը: Զարմանալի չէ, որ այս տիեզերքում կա իրադարձությունների միայն մեկ հնարավոր հաջորդականություն և դա ավելի է մոտեցնում այս գաղափարը իրականին և անժխտելի դարձնում ճակատագրի անժխտելի լինելը, այսինքն այն ինչ կատարվում է, չունի ալտերնատիվ, շատերը չեն համաձայնվի, բայց ցանկացաց կայացած որոշում և կատարված դեպք միակ հնարավոր տարբերակն է, քանի որ ինչպես նշվել էր ամենը սկսվել և ավարտվել է արդեն մինչ "ներկայի" հայտնվելը:
    Հիմնվելով այս գաղափարի վրա, դուրս է գալիս, որ մեր կյանքը ընդամենը երազ է, որը տեսնում է մեր հոգին:
    Վերջիվերջո սա հազարավոր անիմաստ մտքերց էր, որը դեռևս դեմ է մեր եռաչափ տիեզերքի օրենքներին, բայց հնարավոր է, որ սա լինի հազարավոր այլ տիեզերքներից մեկի կարևորագույն օրենքներից մեկը: 

Հեղինակային

GreyEnergy - Grave of our dreams

Հեղինակային

GreyEnergy - Once In Other Universe