среда, 7 октября 2015 г.

Սևի ետևում

   Գրողը տանի, քանի տարի է արդեն ես ընկնում եմ, գուցե տասնյ՞ակ, հաշիվը կորցրել եմ, չնայած ի՞նչ տարբերություն, այստեղ ժամանակ գոյություն չունի, անմիտ կլինի հաշվել այն, ինչ ուղղակի գոյություն չունի: Լավ, չեմ կարծում, որ լավագույն նոտաից սկսեցի առաջին խոսքերս, այո ես նոր եմ սկսում խոսել: Այն պահից երբ ես լքեցի նախկինում հարազատ թվացող մոլորակս, երբ սայթաքեցի ու դուրս նետվեցի այդ անիծյալ հետ հաշվարկ կատարող հրե գնդից, սկսվեց ազատ անկումը սևի մեջ, այն սևի, որի հասկացությունը դեռևս անբացահայտ է մնում բոլոր Երկրացիների համար: Սկսվեց ամենաիսկական և իրական մխջավանջը:
   Հետաքրքիր արարածներ են Երկրացիները, նրանք սիրում են խոսել, խոսել, խոսել, միայն խոսել: Թվում էր թե այստեղ կհանդիպեմ շատ դժգոհ Երկրացիների, որոնք ամբողջ կյանք միայն բողոքում էին իրենց մոլորակից: Պարզվեց, որ միայն իմ մոտ ստացվեց լքել մոլորակը. արժեր համակերպվել այն մտքի հետ, որ մինչև վերջ միայնակ կմնամ, սևը կլինի մշտական ուղեկիցս և ամեն հարմար պահի ուժեղ հարվածով մի մասնիկ կպոկի հոգուցս ու ագահաբար կխժռի, մինչև ամբողջովին չկլանի իր սև էության մեջ: Եվ այպես շարունակվեց շատ երկար, համենայն դեպս հասկանում եմ որ իրականում ոչինչ չէր շարունակվել, ժամանակը իմ մեջ էր ապրում, միակ բանը որ սևը ի զօրու չէր կորզել, ամենատաքը տականքը որ մնացել էր մեջս՝ ժամանակը: Միաժամանակ և ջերմացնում, և անչափ ցավ էր պատճառում, անիմաստ և դատարկ հույսեր նվիրում, որոնք անվերջ ապրեցնում էին, րոպե առ րոպե, նվիրելով տարիներ, տասնյակ տարիներ պարորված զազրելի սևով որին անհնար էր սովորել:
   Սովորելով խոսել, ես սկսեցի ներկել ժամանակի տված սև դատարկությունը անիմաստ մտքերով, ինչպես առհասարակ Երկրի վրա են անում, դա օգնում էր չենթարկվել սևին և ամեն անգամ գոյատևել նախորդից փոքր-ինչ ավելի երկար: Միակ միտքը որ պտտվում էր ըը.. ֆիզիկապես գոյություն չունեի, այդ պատճառով չգիտեմ թե որտեղ էր պտտվում, երազում էի հանդիպել ինձ պես հարազատ մոլորակը փնտրող մեկին:
   Արտասովոր ուժեղ հարված ցնցեց ինձ, վախը պարուրեց հոգիս, սևը վերջնականապես հաղթեց, կորեցին ամեն տեսակ զգալու հատկությունները, ամեն ինչ մթնեց:
   Կարմիր բիծ նշմարվեց և անհետացավ: Հետո կրկին նույնը, աննկարագրելի գեղեցկություն Կարմիր բիծը գնալով մեծանում էր: Հավատս չի գալիս, սկսեցի տեսնել:
   -Ով ես դու, ես գիտեի, թե միայնակ եմ այստեղ, - հարցրի ես:
   -Ես ընկնում էի, շնորհակալ եմ որ բռնեցիր ինձ, - լսվեց կարմիրի ներսից:
   -Պարզ է, դու ել ես իմ պես կորցրել մոլորակդ: Ինչպե՞ս դիմեմ քեզ, ո՞վ ես դու:
   -Կարմի՛ր, ինչ կարմիր ես..
   -Ես քեզ կապույտ եմ տեսնում, գիտես, դա մեր գույնն է, մեր հոգու գույնը, դրանք երբեք չեն կրկնվում, միայն այստեղ են անդ գույները երևում:
   -Ուրեմն ես կապույտը կլինեմ..
   -Ուհու, կապույտը.. Նկատեցի՞ր:
  -Ի՞նչը
  -Սկսեցինք արագ ընկնել:
  -Լավ բան եմ զգում, շատ լավ բան, չեմ կարծում որ, որ պատահական ընկար վրաս, կարմի՛ր: Մոտ ենք մեր նպատակին:
   -Իսկ հիմա շուրջդ նայիր, և գտիր քո մոլորակը:
 Սևը սկսեց պակասել, նա պարտված էր, հեռվում բացվեց տիեզերական գեղեցկություն, տրիլլիոնավոր աստղերի պայլը կայրեր մեզ եթե մարդկային մարմնով հայտնվեինք այնտեղ, այն ինչ տեսնում էինք, աննկարագրելի էր:
   -Պետք է բաժանվե՞նք, ես գտա իմ մոլորակը:
   -Ցույց տուր:
   -Սա է:
   - …
   -Ի՞նչ պատահեց, կարմիր:
   -Սա իմ մոլորակն է, այստեղից էի ընկել ուղիղ 385 տարի առաջ.. Նայիր ինչպես է սևացել առանց ինձ:
   -Ինչպե՞ս թե քո մոլորակը: Ամեն հոգի մի մոլորակի տեր պետք է լինի ի սկզբանե:
   -Բացառություններ կան..
   -Վերջ, ես համոզված եմ որ սա իմ մոլորակն է, երկուսով կկենդանացնենք այն:
  -Խոսք տուր, որ երբեք այն չենք լքի, երբեք:
  -Խոստանում եմ:

  -Երբ հասնենք, ամեն ինչ այլ է լինելու, այնտեղ կխոսենք: Եթե իրոք համամոլորակեցի ենք, կհիշենք իրար, բռնվիր ինձնից, ընկնում ենք:

2 комментария: