понедельник, 4 апреля 2016 г.

Մտքեր

                                          Ժամանակի խաբկանքը

   Ժամանակ... Սովորական բառ, որը ամեն սովորական օր լսվում է հարյուրավոր սովորական մարդկանց սովորական բերաններից: Հետաքրքիր արարածներ են մարդիկ, նրանք օգտագործում են երևույթների անվանումներ, և նույնիսկ պատկերացում չունեն այն մասին, ինչ տաքնված է այդ անվան պիտակի ետևում: Ժամանակը հրաշալի երևույթ է, այն կարելի է պատկերացնել ամենատարբեր ձևերով, եթե ինչ-որ մեկին իհարկե հետաքրքիր է այն պատկերացնել, փոքրուց պաշտել եմ ամեն ինչ պատկերացնել: 
   Վերջին մտքերս ժամանակի վերաբերյալ շատ մութ ու խառն էին: Ըստ իս մարդիկ այս իրականության մեջ ապրում են բացառապես խաբկանքի մեջ, և ժամանակը խաբկանքի մի մասն է, այն ամենը ինչ զգում ենք, տեսնում ենք, ապրում ենք, գոյություն է ունեցել մի ակնթարթում, որից հետո մարդկանց գիտակցությունը կամ հոգին, անվանեք ինչպես ուզում եք, սկսում է ընկալել, իր մեջ ստեղծելով կատարված իրադարձությունների հաջորդական փունջը՝ կյանքը: Ամեն մարդ յուրովի է ընկալում ժամանակը: Զարմանալի չէ, որ այս տիեզերքում կա իրադարձությունների միայն մեկ հնարավոր հաջորդականություն և դա ավելի է մոտեցնում այս գաղափարը իրականին և անժխտելի դարձնում ճակատագրի անժխտելի լինելը, այսինքն այն ինչ կատարվում է, չունի ալտերնատիվ, շատերը չեն համաձայնվի, բայց ցանկացաց կայացած որոշում և կատարված դեպք միակ հնարավոր տարբերակն է, քանի որ ինչպես նշվել էր ամենը սկսվել և ավարտվել է արդեն մինչ "ներկայի" հայտնվելը:
    Հիմնվելով այս գաղափարի վրա, դուրս է գալիս, որ մեր կյանքը ընդամենը երազ է, որը տեսնում է մեր հոգին:
    Վերջիվերջո սա հազարավոր անիմաստ մտքերց էր, որը դեռևս դեմ է մեր եռաչափ տիեզերքի օրենքներին, բայց հնարավոր է, որ սա լինի հազարավոր այլ տիեզերքներից մեկի կարևորագույն օրենքներից մեկը: 

Комментариев нет:

Отправить комментарий