суббота, 28 февраля 2015 г.

                                Հայկական հարց

   ԽՍՀՄ-ի փլուզումից ու Հայաստանի անկախացումից հետո երկրում բարձրացան հարցեր, որոնց հետապնդման հնարավորությանը հայ ժողովուրդը երկար էր սպասել: Մասնավորապես Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, որով մինչ մեր երկրի անկախացումը հիմնականում միայն Սփյուռքի կառույցներն էին զբաղվում, պիտի դառնար արդեն պետություն ունեցող ազգի գերխնդիրներից մեկը:

   Սակայն հանրապետության առաջին իշխանությունները փորձեցին շրջանցել այս հարցը, չտեսնելու տալ: ՀՀՇ-ական իշխանությունը թեև պարզորոշ հայտարարում էր, թե հայ դատն ու ցեղասպանության ճանաչման խնդիրը չի մտնում երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ, այնուհանդերձ թուրքական պետության ղեկավարները թշնամական կոշտ դիրքորոշում բռնեցին, փակեցին սահմաններն ու ամեն կերպ աջակցում էին Ադրբեջանին: Երկրում ամեն ինչ վերանվանվում էր ազգային, կամ համազգային անուններով:
   ՀՀ իշխանությունների այս դիրքորոշումը պառակտում էր նաև ազգը և սեպ խրում Հայաստանի ու Սփյուռքի միջև: Վաղուց ժամանակն էր հայտարարել, որ հայ ժողովուրդը ոչ մեկից բարեկամություն, կամ հարևանություն չի մուրալու, որ տեր է կանգնելու թե իր ցավին, թե ժառանգություն ստացած հայկական հարցի լուծմանը: Եվ դա արեց Ռոբերտ Քոչարյանը` 1998 թվականի ընտրություններից հետո, ստանձնելով երկրի բարձրագույն իշխանությունը: Դեռ նախընտրական իր ծրագրերում նա հայտարարում էր, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը դառնալու է երկրի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը: Պատահական չէր, որ Հայկական հարցի ու Հայ դատի նվիրյալ կազմակերպության` ՀՅԴ գործունեությունը արգելվել էր, իսկ նրա ղեկավարները հայտնվել էին բանտերում:
  Նախագահ Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակի շուրջ համախմբել ոչ միայն Դաշնակցության, այլ նաև` Սփյուռքի ամենատարբեր կազմակերպությունների ուժերը: Ի վերջո, ինչպես նախագահ Քոչարյանն էր հայտարարում, Ցեղասպանության ճանաչման հարցը միայն բարոյական խնդիր չէ: Այն ազգային անվտանգության հարց է, որովհետև միայն ճանաչման պարագայում կարող ենք վստահ լինել, որ Թուրքիան հրաժարվել է իր թշնամական վերաբերմունքից: Բացի այդ, Հայոց Ցեղասպանության փաստի ընդունումը կվկայի, որ Ղարաբաղի հայության անվտանգությունը չի կարելի ապահովել որևէ կարգավիճակով այն Ադրբեջանի կազմում թողնելով: Միջազգային ամբիոններից Հայաստանի Հանրապետության նախագահը առաջին անգամ մեր պետության նոր դիրքորոշման մասին հայտարարեց ընտրվելուց հաշված ամիսներ անց, 1998 թվականի սեպտեմբերի 25-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 53-րդ նստաշրջանում: Արդյունքները երկար սպասեցնել չտվեցին:
    Փաստը Հայոց Ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրների կտրուկ ավելացումն էր: Հայոց հարցի անսասան հետապնդումով Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն հպարտ կեցվածք էր ընդունում, այլ համաշխարհային քաղաքականության մեջ իր դերակատարումն ու կշիռն ունեցող գործոն էր դառնում:

   Հայկական հարցի տիպաբանումը. Իմ կարծիքը
   2015թ. լրանում է ցեղասպանության հարյուրամյակը և այն դեռ լուծված չէ: Չնայաց նրան, որ բազմաթիվ երկրներ ներկայումս ընդունել են Մեծ Եղեռնը, հայկական հարցը դեռ երկար ժամանակ, գուցե և երբեք չի լուծվի, քանի որ շատ պետություններ ավելի նպատակահարմար են համարում չխախտել, կամ ավելի սերտացնել դիվանագիտական կապերը Թուրքիայի հետ: Օրինակ ԱՄՆ-ը, որից մենք սպասում ենք ցեղասպանության ընդունում, ամբողջովին չի ընդունի ցեղասպանությունը, քանի որ Թուրքիան իր դաշնակիցն է և ավելի նախընտրելի է դիվանագիտական կապերը սերտացնել նրա հետ: Ցեղասպանության ժխտումը հարմար առիթ կարող է հանդիսանալ: Բացի այդ Հայաստանը համեմատած Թուրքիայի հետ ավելի թույլ է զարգացած, չունի նավթ, գազ, տնտեսական առումով երկրներին ավելի նպատակահարմար է մնալ լավ դիվանագիտական հարաբերությունների մեջ Թուրքիայի հետ:

   Հայկական հարցի լուծում ասելով ես պատկերացնում եմ Մեծ Եղեռնի ընդունում Թուրքիայի կողմից և արյան գնի հատուցում, ԼՂՀ-ի անկախության ճանաչումը աշխարհում, պետության դերի բարձրացումը երկրի ներսում: Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանին նախկինում պատկանող հողերին, ապա իմ կարծիքով Թուրքիան հատուկ ծրագրերի միջոցով (ցեղասպանություն, հայերի զանգվածային տեղահանումներ, մշակութային կոթողների ավերում) կարողացավ անվերադարձ խլել հայերից իրենց իսկ հողերը:

Комментариев нет:

Отправить комментарий