Գրիգոր Զոհրապ
Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861թ. Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում: Զոհրապը նախնական
կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան, հետո՝ Օրթագյուղի Թարգմանչացվարժարաններում։ 1876-80թթ. սովորել է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն
կրթական հաստատության՝ Կալաթասարայի ֆրանսիական նախ երկրաչափական, հետո՝
իրավագիտության բաժիններում: 1880-ին աշխատանքի է անցել խորթ հոր՝ փաստաբան Ավետիս Յորտումյանի
իրավաբանական գրասենյակում: 1882-ից իր գիտելիքները կատարելագործել է նորաբաց <Հուգուգ> վարժարանում, իսկ 1884-ին Էդիրնե Քաղաքում գերազանց քննություն հանձնելով՝ ստացել փաստաբանի
վկայական: Միաժամանակ իրավագիտություն է դասավանդել Պոլսի համալսարանում:
Գրել սկսել է 17 տարեկանից՝ աշխատակցելով Պոլսի մի շարք Հայկական պարբերականների: Հեղինակել է
արձակ և չափածո բանաստեղծություններ, վեպեր, ակնարկներ, հոդվածներ,
ուսումնասիրություններ, գրական դիմանկարներ և այլն, սակայն Զոհրապի տարերքը հակիրճ
ու տպավորիչ սյուժեով կարճ պատումն է՝ Նորավեպը, որտեղ նա պարզապես մրցակից չունի
և իրավամբ դասվում է ԵՎրոպական առաջնակարգ նովելագիրների շարքը: Ինքը իր մասին
ասում էր, որ գրականության ասպարեզում ինքն ընդամենը սիրողական էր և ոչ
պռոֆեսիոնալ:
Զոհրապը կուտակել էր հսկայական
կենսափորձ, ինչը և լավագույնս արտացոլում էր իր ստեղծագործություններում: Նա
կատարելապես ճանաչում էր կյանքը՝ իր բոլոր շերտերով և ենթաշերտերով, և նրա
նովելաշարերից մեկի հանրահայտ խորագիրը՝ <Կյանքը ինչպես որ է>, կարող է որպես դիպուկ վերնագիր
հանդիսանալ նրա նորավեպերից ցանկացածի համար:
Մեծ ազգասեր ու մարդասեր Զոհրապը իր
անդրանիկ վեպը կոչել է <Անհետացած
սերունդ մը >(1886) ինչ իմանար այդ
լավատես 25 ամյա երիտասարդը, որ երեք տասնամյակ
անց դառնալու է իր սերնդի անհետացման տարաբախտ վկան: Բոլոր իր սերնդակից
երևելիների նման 1915թվականը Զոհրապի համար դարձավ իր
վախճանի տարեթիվը, որը սև տառերով գրվեց հայության և համայն մարդկության
պատմության մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий