Պագանինիի շրջագայությունները
Հաջորդող տարիներին Պագանինին շարունակեց շրջագայել Պարմայի և Ջենովայի շրջաններում: Չնայած նա շատ հայտնի էր տեղի հանդիսատեսի շրջանում, դեռ այդքան էլ հայտնի չէր Եվրոպայի մնացած հատվածներում: Նրա առաջին բեկումնային համերգը տեղի ունեցավ 1813 թվականին Միլանի Լա Սկալա օպերային թատրոնում: Համերգը մեծ հաջողություն բերեց: Արդյունքում Պագանինին սկսեց գրավել այլ հատնի, թեև ավելի պահպանողական երաժիշտների ամբողջ Եվրոպայում: Նրա առաջին հանդիպումը Չարլզ Ֆիլիպե Լաֆոնթի և Լուիս Սփոհրի հետ լուրջ մրցակցություն ստեղծեց Պագանինիի համար: Այնուամենայնիվ, նրա համարգային գործունեությունը սահմանափակվեց միայն Իտալիայի տարածքով հաջորդող տարիներին:
Նրա համբավը տարածվեց ողջ Եվրոպայում, երբ 1828
թվականին նա սկսեց իր համերգային շրջագայությունը,սկսելով Վիեննայից, և կանգ առնելով յուրաքանչյուր խոշոր եվրոպական քաղաքներում՝ Գերմանիայում, Լեհաստանում և Բոհեմիայում (ներկայիս Չեխիայի հանրապետություն): Այս շրջագայությունը ավարտվեց 1931
թվականին Սթրասբուրգում: Սրան հաջորդեց շրջագայություներ Փարիզում և Մեծ Բրիտանիայում:Նրա տեխնիկական ընդունակությունները և դա ցուցադրելու պատրաստակամությունը արժանացավ քննադատների հավանությանը: Բացի իր ստեղծագործություներից և տարեղանակներից Պագանինին նաև կատարել է վաղ շրջանի կոմպոզիտորների՝ Ռուդոլֆե Քրութցերի և Ջիվանի Բաթիստա Վիոթթիի աշխատանքները (հիմնականում կոնցերտներ):
Բնագիրը
Բնագիրը
Комментариев нет:
Отправить комментарий