пятница, 20 февраля 2015 г.

                                                       Ակսել Բակունցի կենսագրությունը

    Ակսել ( Ալեքսանդր) Բակունցը, չնայած ունեցավ հազիվ մի տասնամյակի գրական կյանք, սակայն իր գունեղ արվեստով խոր հետք թողեց հայ սովետական արձակի զարգացման մեջ: Նա ծնվել է 1899 թվականին Գորիսում:
   
Գորիսի Ծխակակն դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ըդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան: Ըդունակ, ուշիմ պատանին գիտելիքների մեծ պաշար է ձեռք բերում, խորանում է հայերենի գրականության մեջ, հետագայում մանկավարժական աշխատանք կատարում Զանգեզուրի Լոր գյուղում:

    ՈՒսման տենչը Բակունցին տանում է Խարկով: 1923 թվականին նա ավարտում է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարնում ու աշխատանքի է անցնում իր հայրենի լեռնաշխարհում՝ Զանգեզուրում որպես գյուղատնտես:

    Բակունցի երկերը մեծ հետաքրքրություն են առաջացնում ընթերցողի մեջ: Մի զրույցում, դիմելով հանրահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանն ասել է. “ Կոմիտասի երգերի և քո գույների մասին խոսում են որպես բառերով անթարգմանելի հրաշքների մասին: Բայց դա այնքան էլ ճիշտ չէ: Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում են քո կտավների գույներով: Դա Ակսել Բակունցն է”:

Խոնարհ Աղջիկը պատմավեպը Բակունցի լավագույն երկերից է: Քնքուշ սեր ու թախիծ կա այդ պատմվածքում, մորմոքուն զգացմունքներ, որոնք պատկերված են մանկության հուշերի պես քաղցր և երազային:

   1924
թվականին լույս է տեսնումԳավառական նամականին”,որը անմիջապես գրավում է հասարակության ուշադրությունը, իսկՄեր գյուղերում”, “Նամակներ գյուղիցակնարկաշարերը նոր լույս են սփռում նրա անսպառ եռանդի ու էության բացահայտմանը: Ահա թե որտեղից են սկզբնավորվում Բակունցի ստեղծագործության ծլարձակման առաջին քայլերը:

    Խոսուն ակնարկաշարերի կողքին տպագրվում են նրաՄիրհավ”, “ՍաբուեւԱլպիական մանուշակպատմվածքները:

   1927
թվականը վճռորոշ եղավ Բակունցի համար. նա ընթերցող հասարակության սեղանին դրեցՄթնաձորժողովածուն՝ անկազմ ու անհրապույր ձևավորումով, որը թեև չէր շլացնում արտաքին փայլով ,բայց գրչի կախարդը շռինդը ծոցվորել էր գրքում, որին փառավոր կյանք ու ապագա վիճակվեց՝ իր տեղը հաստատելու գրականության հին ու նոր արժեքների շարքում: Ջերմ ընդունելություն է գտնումՄթնաձորը”, երևույթը բացահայտ էր. հավիտենական գեղեցկությունների կողքին գեղագետ Բակունցը տեսնում էր դառն ու լուռ ցավեր, որոնք հար նման էին աշխարհի ծայրերում ապրող մարդկանց ցավերին: Նա չէր իդեալականացնում բնաշխարհը, այլ մտահոգ էր բնության անզուգական գեղեցկության մեջ վեր հանելու ժողովրդի դառը կացությունը: Համակիրները շատ էին, բայց քիչ չէին չարախոս թշնամիները: Չարենցը անհանգստացած նախազգուշացնում էր, որ Մթնաձորում չկորցնի իր պայծառ ուղին,փորձի դուրս գալ նոր ուղեծիր.

ՔոՄթնաձորումթախիծ է ծորում

Եվ կարոտ մանկութ հարազատ ձորի,

Աշխատիր սակայն, որ այդ մութ ձորում

Քո պայծառ ուղին անդարձ չկորի:

   Բակունցը անհողդողդ էր, հարազատ իր համոզմունքներին, հին արժեքների կողքին դնում էր իր սրբատաշ որմը, նորի իր արարումը: Նա ցանկանում էր ձերբազատվել հողժողկոմատի՝ իր ծառայությունից եւ անցնել ստեղծագործական աշխատանքի:

   Բակունցի բեմագրերով նկարահանվում են մի քանի շարժանկարներ որոնցից էԶանգեզուրը՝ աղճատված ու պարտադրանքով փոփոխված: Բակունցը ձեռք է զարկում երկնելու մեծ կտավի ստեղծագործություններ և սկսում իրԽաչատուր Աբովյանվեպը, որից ինչ-ինչ պատճառներով միայն որոշ պատառիկներ են հասել...Չնայած տարակարծություններ կան, որ վեպը լիովին ավարտել է գրողը:

   Բեղուն գրիչը կատարում էր նայև թարգմանություններ՝ դրա վառ վկայությունն է ԳոգոլիՏարաս Բուլբան” (1934), 1935 թվականին աշխարհաբարի է փոխադրում Վարդան ԱյգեկցուԱղվեսագիրքըառակների ժողովածուն:

   Դեռեւս 30-ական թվականներից այլախոհի պիտակի տակ էին առել շատերի հետ նաեւ Բակունցին: Գրական հակառակորդների կողմից ծայր էր առել բամբասանքն ու բանսարկությունը, ինչպես ինքն էր գրում.զրպարտվում էրմահացու բոլոր մեղքերի մեջ”: Քաղաքական ծանրագույն մեղադրանքներ են բարդվում Բակունցի հասցեին և1936 թվականի օգոստոսի 9-ին շատերի հետ նաև ձերբակալում են նրան: Նույնն էր մեղադրանքը՝հակահեղափոխական, հակախորհրդային,ազգայնամոլական գործունեություն”: Բանտային խիստ պայմաններում 11 ամիս անընդմեջ Բակունցին ենթարկում են կտտանքների: Նրա ինքնաարդարացմանն ճիգերը ապարդյուն են անցնում, իսկ հուզիչ նամակները՝ մնում անպատասխան: Նամակներից մեկում այսպես է ներկայացնում իր հոգեվիճակը. “Ծա՜նր է, շա՜տ ծանր...Մտածում ես մեկ ժամ,երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչեւ հիշողությունդ փուլ է գալիս, եւ չգիտես՝ գիշե՞ր է, թէ՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռների ետևում...Երբ ես հարցնում եմ, թէ ի՞նչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս...Ի՞նչ է լինելու ինձ հետ...Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը... Ինձ գրելու և կարդալու հնարավորությու՜ն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք...”: Բակունցի սփոփած հույսերն ապարդյուն են անցնում: Նրան ոչ թե աքսոր, այլ 25 րոպեանոց դատական նիստից հետո 1939 թվականին դատապարտում են պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության:

Комментариев нет:

Отправить комментарий