Հարուկի Մուրակամի
Հարուկի Մուրակամին ծնվել է 1949թ.-ին Կիոտոում՝ դասական փիլիսոփայության դասախոսի ընտանիքում: Մուրակամիի պապիկը բուդդայական առաջնորդ էր և մի փոքր տաճար էր ղեկավարում: Հայրը դպրոցում ճապոներեն և գրականություն էր դասավանդում, իսկ ազատ ժամանակ զբաղվում էր բուդդայական լուսավորությամբ: 1950թ.-ին Մուրակամիի ընտանիքը տեղափոխվում է քաղաք Ասիա: 1971թ.-ին Մուրակամին ամուսնանում է իր համադասարանցու՝ Յոկոյի հետ: Ում հետ ապրում է մինչ օրս, երեխաներ չունի: 1974թ.-ին բացում է իր ջազ բարը՝ Տոկիոյում: 1977թ.-ին իր բառը տեղափոխվում է և ինքն էլ տեղափոխվում է ապրելու Սենդագայա: 1978թ.-ի ապրիլին բեյսբոլի խաղի ժամանակ հանկարծ հասկանում է, որ կարող է գիրք գրել: Մինչ օրս էլ Մուրակամին չի կարողանում բացատրել, թե ինչու, նա ասում է. «Ես պարզապես հասկացա դա և վերջ»: Մուրակամին ավելի ու ավելի հաճախ էր մնում բառի փակվելուց հետո և ամբողջ գիշեր գրում էր ինքնահոս գրիչով՝ հասարակ թղթի վրա: 1979թ.-ին հրատարակվում է «Առնետի եռերգություն» առաջին մասը` «Լսիր քամու ձայնը» պատմությունը, որի համար Մուրակամին ստանում է մի շարք գրական մրցանակներ: Արդեն տարվա վերջին Մուրակամիի առաջին պատմությունը վաճառվել եր 150000-ից ավել օրինակով: 1980թ.-ին
հրատարկվում է «Առնետի եռերգություն»-ի երկրորդ մասը` «Պինբոլ 1973»: 1981թ.-ին Մուրակամին վաճառում է իր բառը ղեկավարելու լիցենզիան և դառնում է պրոֆեսիոնալ
գրող: 1982թ.-ին նա վերջացնում է իր առաջին վեպը՝ հրատարակելով դրա վերջին երրորդ մասը «Ոչխարների որս» անվանմամբ: Նույն տարում դրա համար ստանում է մրցանակ: 1985թ.-ին հրատարակում է «Հրաշքների աշխարհ առանց արգելանքի և աշխարհի վերջը» վեպը: Նույն տարում ստանում է մրցանակ: 1986թ.-ին Մուրակամին կնոջ հետ մեկնում է Իտալիա, ապա Հունաստան: Ճանապարհորդում է Էգեյան ծովի մի քանի կղզիներով: Նրա ստեղծագործական կյանքը շատ բուռն էր ընթանում և մինչ օրս լույս են տեսնում մի շարք ստեղծագործություններ: 2001 թ.-ի հունվարի տեղափոխվում է Օիսո նահանգ՝ իր ծովափնյա տնակում ապրելու: Որտեղ ապրում է մինչ օրս: Մուրակամիի մի շարք ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, 1980-2010թթ.-ի ընթացքում:
Комментариев нет:
Отправить комментарий