Խաչակրաց արշավանքներ.
1095թ. Ֆրանսիայի Կլերմոն քաղաքում Ուրբանոս 2-րդ պապը հավատացյալներին կոչ արեց ազատագրելու Երուսաղեմը և անհավատներից փրկելու Հիսուս Քրիստոսի գերեզմանը: Պապի ոգեշնչումը խոր տպավորություն թողեց: Բոլորը բացականչեցին . <<Այսպես է ուզում Աստված>>: Նրանք անմիջապես սկսեցին խաչեր կտրել և կարել հագուստներին: Այստեղից էլ առաջացել է արշավանքների մասնակիցների անվանումը` խաչակիրներ:
Արշավանքների նպատակը Պաղեստինում գտնվող քրիստոնեական
սրբավայրերի ազատագրումն էր մուսուլմաններից: Ահա թե ինչու խաչակրաց արշավանքները ստացան
կրոնական պատերազմների բնույթ: Իրականում դրանց կազմակերպիչներին գրավում
էին Արևելքի երկրների հարստությունները, իսկ պապը ցանկանում
էր կաթոլիկություն տարածել Արևելքում:
Առաջին Խաչակրաց արշավանքը.
Այն սկսվեց
1096 թվականին: Գարնանը ճանապարհ ընկան գյուղացիներից
կազմված ջոկատները: Երբ նրանք հասան Կ. Պոլիս, 50 հազարից կենդանի էր մնացել մնացել
ընդհամենը 20 հազար մարդ: Չսպասելով ասպետների ժամանմանը` նրանք անցան Բոսֆորի նեղուցը
և շարժվեցին դեպի Սուրբ երկիր:
Սակայն Նիկիա քաղաքի մոտ սելջուկները ջախջախեցին գյուղացիական ջոկատներին: Փրկվեց միայն
3 հազար մարդ:
1096թ. դեկտեմբերին Կ. Պոլիս
հասան ասպետական ջոկատները: Նրանք շուտով բյուզանդացիների հետ սելջուկներից գրավեցին
Նիկիան: Այնուհետև սկսվեց երկարատև ռազմերթը դեպի Ասորիք և Պաղեստին: Կիլիկիայով անցնելիս
նրանց մեծ օգնություն ցույց տվեցին տեղի հայերը: Խաչակիրների առաջնորդներից մեկը ` Բալդուինը, խաբեությամբ մտավ Եդեսիա քաղաք: Նա դավադրաբար սպանեց այնտեղի կառավարիչ հայազգի Թորոս Կյուրապաղատին:
Այսպես Բալդուինը ստեղծեց առաջին խաչակրաց պետությունը` Եդեսիայի կոմսությունը:
1098թ. խաչակիրները գրավեցին Անտիոք քաղաքը, որտեղ
ստեղծվեց Անտիոքի դքսությունը:
1099թ. նրանք գրավեցին Երուսաղեմը:
Խաչակիրները գրաված տարածքներում ստեղծեցին Երուսաղեմի
թագավորությունը: Առաջին թագավոր ընտրվեց Գոթֆրիդ Բուլյոնցին: Երուսաղեմի թագավորության
մեջ մտնում էին Անտիոքի դքսությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները:
Թագավորության տարածքը բաժանվեց բարոնությունների:
Սրանք էլ իրենց հերթին բաժանվում էին ասպետական ավատների: Ավատ ստացած ասպետները պարտավոր
էին ռազմական ծառայություն կատարել : Եթե Եվրոպայում ասպետները տարեկան 40 օր էին զինվորական
ծառայություն կատարում, ապա այստեղ` ամբողջ տարին, քանի որ խաչակիրները մշտական պատերազմների
մեջ էին:
Երուսաղեմի թագավորությանը հարավից սպառնում էր
Եգիպտոսի սուլթալությունը, իսկ արևելքից` սելջուկները: Պետության պաշտպանության նպատակով
հիմնվեցին հոգևոր-ասպետական միաբանություններ: Նրա անդամները միաժամանակ վանականներ
էին և ասպետներ: Նրանք երդվում էին չամուսնանալ, լինել չքավոր և զբաղվել կաթոլիկություն
տարածելով, ինչպես նաև մարտնչել անհավատների դեմ:
Առաջին միաբանությունը կոչվում էր Հիվանդախնամների
միաբանություն: Ամենաազդեցիկը Տաճարականների միաբանությունն էր: 12-րդ դ. Գերմանացիները
հիմնեցին Տևտոնական միաբանությունը: Միաբանությունները զգալի դեր խաղացին Սուրբ երկրի
պաշտպանության գործում:
Երկրորդ Խաչակրաց արշավանքը.
Խաչակրաց երկրորդ արշավանքը գլխավորեցին Ֆրանսիայի
թագավոր Լյուդովիկոս 7-րդը և Գերմանիայի թագավոր Կոնրադ 3-րդը: Այն տևեց 1147-1148թթ.,
սակայն Դամասկոսը գրավելու նրանց ծրագիրը անհաջողության մատնվեց:
Խաչակրաց արշավանքը անակնկալ էր մուսուլմանների համար: Շուտով նրանք ուշքի եկան և 1144թ. գրավեցին Եդեսիան: Խաչակիրների դրությունը հատկապես ծանրացավ, երբ Եգիպտոսում իշխանության եկավ Սալահ ադ Դինը(Սալադին):
Սալադինի պապը ծնվել էր Հայաստանում:
Հետագայում ընտանիքով տեղափոխվում է Իրաք: դառնալով Եգիպտոսի կառավարիչ` Սալադինը կարճ
ժամանակամիջոցում գրավում է Ասորիքը և Միջագետքի մի մասը: Նա որոշում է Խաչակիրներից
հետ գրավել Երուսաղեմը, քանի որ մուսուլմանները ևս այն համարում էին իրենց սուրբ քաղաք:
1187թ. Սալադինը պաշարեց Տիբերիա
քաղաքը, այնուհետև պարտության մատնեց Երուսաղեմի թագավորությանը: Թագավորը և տաճարականների
մեծ մագիստրոսը գերի ընկան: Նույն թվականին Սալադինը գրավեց Երուսաղեմը: Նրա կառավարման
ժամանակաշրջանում Եգիպտոսը վերածվեց հզոր պետության: Այն սկսեց պայքարել խաչակիրների
տիրապետության տակ մնացած տարածքները հետ գրավելու համար: Հետագայում Սալադինը արշավանք
կազմակերպեց դեպի Կիլիկյան Հայաստան: Կիլիկիա մեկնելու ճանապարհին, նա մահացավ:
Խաչակրաց երրորդ արշավանքը.
Երուսաղեմի անկման լուրը ցնցեց քրիստոնյա Եվրոպան:
Եվրոպացիները նախապատրաստեցին նոր արշավանք: Պապի նախաձեռնությամբ այն գլխավորեցին
գերմանացի կայսր Ֆրիդրիխ 1-ին Բարբարոսան, անգլիացի թագավոր Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը և ֆրանսիացի թագավոր Ֆիլիպ 2-րդ Օգոստոսը:
Ահա այսպես 1198թ. սկսվեց խաչակրաց
երրորդ արշավանքը: Հենց սկզբից այն անհաջող սկսվեց: 1190թ. Կիլիկիայի գետերից մեկում
Ֆրիդրիխը խեղդվեց: Գերմանական խաչակիրները վերադարձան իրենց հայրենիք:
Ժամանելով Սուրբ երկիր` Ֆիլիպը պաշարեց Ակրա քաղաքը: Շուտով նրան միացավ Ռիչարդը: Խաչակիրները գրավեցին Ակրան, որը դարձավ Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը: Շուտով պատրվակ բռնելով վատառողջությունը, վախկոտ արքա Ֆիլիպը վերադարձավ Ֆրանսիա: Մնալով միայնակ` Ռիչարդը ստիպված եղավ Սալադինի հետ 1192թ. հաշտության պայմանագիր կնքել: Նույն որոշմանը հանգեց նաև ինքը Սալադինը, քանի որ Ռիչարդը եգիպտացիներին խայտառակ պարտության մատնեց Ակրա քաղաքի մոտ: Եվրոպացի ուխտավորները հնարավորություն ստացան ազատորեն այցելել սուրբ վայրեր:
Ռիչարդը օժտված էր ռազմական
տաղանդով և առասպելական քաջությամբ: Սակայն բնավորությամբ անհավասարակշիռ էր: Պատահական
չէ, որ ժամանակակիցները նրան անվանում են <<մեծ մանուկ>>: Ճանապարհին նա
Բյուզանդիայից խլեց Կիպրոս կղզին: Այստեղ ևս հիմնվեց Խաչակրաց պետություն` Կիպրոսի
թագավորություն: Այն դարձավ խաչակիրների ամենաերկար գոյատևած պետությունը Արևելքում: Հետագայում այն գրավեցին
թուրք օսմանները:
Ռիչարդը այլևս Արևելք չարշավեց, սակայն նրա հիշատակը
և տարածած սարսափը այստեղ երկար պահպանվեց երկար ժամանակ: Արաբ մայրերը լաց լինող երեխային
հանգստացնելու համար ասում էին. <<Լաց մի՛ լինիր, լռի՛ր, թե չէ Մալիք Ռիդը (Ռիչարդ
թագավոր) կգա և քեզ կպատժի>>:
Խաչակրաց չորրորդ արշավանքը.
Երեք արքաների արշավանքից հետո խաչակրաց շարժումն
անկում ապրեց: Շարժման հեղինակությանը մեծ հարված հասցրեց 1204թ. խաչակրաց չորրորդ
շարժումը: Դրա մասնակիցները վորոշել էին գնալ Սուրբ երկիր Վենետիկյան նավերով: Բայց
Վենետիկը որոշեց խաչակիրներին տանել ոչ թե Մերձավոր Արևելք, այլ իր դարավոր թշնամու`
Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիս: Խաչակիրները գրավեցին և երեք օր շարունակ
կողոպտեցին քաղաքը: Այս նենգ քայլով Վենետիկը հաղթեց իր տնտեսական մրցակցին:
Խաչակրաց հինգերորդ արշավանքը.
Հունգարական և Ավստրիական խաչակիրները, որոնք խաչակրաց
հինգերորդ արշավանքի մասնակիցներն էին, քաջաբար կռվեցին Սիրիայում և Պաղեստինում, բայց
վերջնական արդյունքում ստիպված եղան լքել Մերձավոր Արևելքը:
Խաչակրաց վեցերորդ արշավանքը.
Խաչակրաց վեցերորդ արշավանքը կազմակերպեց եկեղեցուց
հեռացված, Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդ Հոհենշտաուֆենը 1228թ.: Ռազմական գործողությունների
փոխարեն նա Եգիպտոսի սուլթանի հետ համաձայնագիր կնքեց: Երուսաղեմը, Նազարեթը և Բեթղեհեմը
ժամանակավորապես վերադարձվեցին քրիստոնյաներին, բայց 1244թ. մուսուլմանները վերջնականապես
տիրացան Երուսաղեմին:
Խաչակրաց մնացյալ արշավանքները.
Խաչակրաց յոթերորդ և ութերորդ արշավանքները կազմակերպեց
Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 9-րդ Սուրբը: 7-րդ արշավանքի ժամանակ նա գերվեց Եգիպտոսի
սուլթանի կողմից և մեծ փրկագնի դիմաց ազատ արձակվեց: Անհաջողությունը չհուսահատեց նրա
հոգին և արքան կազմակերպեց 8-րդ արշավանքը, բայց նա մահացավ ժանտախտից Թունիսում, արշավանքի
ժամանակ: Նա աչքի էր ընկնում կրոնասիրությամբ, որի համար էլ ստացավ <<Սուրբ>>
անունը:
1291թ. մուսուլմանները գրավեցին խաչկիրների վերջին
հենակետ Ակրան: Խաչակիրների ստեղծած տերությունը վերացավ:
Խաչակրաց արշավանքները չհասան իրենց անմիջական նպատակներին: Նրանք դարձան տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ և Արևելքում, և Արևմուտքում: Արշավանքների ընթացքում ավերվեցին և կործանվեցին բազմաթիվ արժեքներ: Ամենից շատ տուժեց Կոստանդնուպոլիսը:
Սակայն Խաչակրաց
արշավանքներն ունեցան նաև դրական հետևանքներ: Եվրոպացիները մոտիկից ծանոթացան արևելյան
մշակույթին: Նրանք մշակութային շատ արժեքներ տեղափոխեցին Եվրոպա: Եվրոպացիները Արևելքում
սովորեցին ավելի լավ նավեր պատրաստել, ճշգրիտ քարտեզներ գծել, օգտագործել մագնիսական
կողմնացույցեր, կառուցել ամրոցներ: Արշավանքների հետևանքով Արևմուտք-Արևելք փոխհարաբերությունները
սերտացան և հետագայում զարգացան:
Комментариев нет:
Отправить комментарий