Վերահսկենք մեր շրջակա միջավայրը
Մենք ապրում ենք զարգացվածության այդքան էլ մեծ ցուցանիշ չունեցող երկրում՝ Հայաստանում: Սովորել ենք մեր առօրյաին և հաճախ կարող ենք չնկատել, որ շրջակա միջավայրը բավականին աղտոտված է առողջ ապրելու համար:
Առաջին հերթին մեծ հարված է հասցվում մթնոլորտին, ավտոմեքենաներում, գործարաններում, ՋԷԿ-երում ընթացող թերայրման պատճառով մթնոլորտ է արտանետվում մեծ քանակությամբ վնասակար գազեր, հիմնականում ածխաթթու գազ (CO2) և շմոլ գազ (CO): Դրանք լինելով ջերմոցային գազեր, կուտակվում են մթնոլորտի ստորին շերտում և կլանելով երկրի մակերևույթից անդրադարցող ջերմությունը և պատճառ հանդիսանում ջերմոցային էֆֆեկտի (երկրի վրա ջերմաստիճանի անընդհատ բարձրացման) առաջացմանը: Բացի այդ շմոլ գազը թունավոր է ինչպես կենդանիների, այդպես էլ մարդու համար, այն խոչընդոտում է թթվածնի շրջադարձը արյան մեջ:
Մեծ վնաս է կրում ջրոլորտը: Հայաստանում ջրոլորտի աղտոտման օրինակ է Քաջարան քաղաքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թունավոր թափոնների արտանետումը շրջակա գետերի և ջրավազանների մեջ, որի պատճառով թունավորվում են մարդիկ և սատկում ձկները:
Մեծ քաղաքներում մարդիկ տուժում են ձայնային ախտոտումից, որը հանդիսանում է մարդկանց նյարդային լարված վիճակների, հոգնածության, սթրեսների պատճառ:
Իմ կարծիքով շրջակա միջավայրը կբարելավվի միայն այն դեպքում, երբ մարդիկ իրապես ցանկանան այն բարելավել, երբ մոլորակը ազատվի միջուկային ռմբակոծման ենթարկվելու վտանգից, երբ դադարի եկու մեծ տերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև մարտընչումը, այդ ժամանակ գուցե իրոք մարդիկ զբաղվեն բնության և շրջակա միջավայրի վերականգմամբ:
Շրջակա միջավայրի որակը փոքր-ինչ բարելավելու համար ես փորձում եմ պահպանել և չախտոտել այն:
Մեծ վնաս է կրում ջրոլորտը: Հայաստանում ջրոլորտի աղտոտման օրինակ է Քաջարան քաղաքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թունավոր թափոնների արտանետումը շրջակա գետերի և ջրավազանների մեջ, որի պատճառով թունավորվում են մարդիկ և սատկում ձկները:
Մեծ քաղաքներում մարդիկ տուժում են ձայնային ախտոտումից, որը հանդիսանում է մարդկանց նյարդային լարված վիճակների, հոգնածության, սթրեսների պատճառ:
Շրջակա միջավայրի որակը փոքր-ինչ բարելավելու համար ես փորձում եմ պահպանել և չախտոտել այն:
Комментариев нет:
Отправить комментарий